
Սիրիայի Համա քաղաքի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել

Սիրիայի Համա քաղաքից ոչ հեռու սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Reuters-ը:
Ռազմական աղբյուրը հայտնել է, որ աղետը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:
Ներկայում դեպքի մանրամասները չեն հաղորդվում: