Որքան բաժանորդ ունեն ՀՀ բջջային կապի օպերատորները
2016 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ, ՀՀ բջջային կապի 3 օպերատորները միասին ունեցել են 3 446 091 ակտիվ բաժանորդային համարներ։
Բաժանորդների մեծ մասը՝ 82 տոկոսը (2 847 853 բաժանորդային համար), կանխավճարային են։
Բաժանորդների թվի առումով շուկայի առաջատարը Ղ-Տելեկոմն է (Վիվասել), որն ունի 2 099 079 ակտիվ բաժանորդ (ընդհանուրի մոտավորապես 61%-ը)։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ՝ Վիվասելի բաժանորդների թիվը նվազել է 16057-ով
Արմենտելի (Beeline) ակտիվ բաժանորդային համարների թիվը 843 267 է (եռամսյակի սկզբում՝ 843 948), Յուքոմինը` 503 745 (եռամսյակի սկզբում՝ 505 407):