Եգիպտոսի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել Կատարի օգտին լրտեսություն անելու գործով: Վճիռն արձակել է Կահիրեի քրեական դատարանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը հաստատել է Եգիտպոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման վեց անդամների մահվան դատավճիռը: Նրանք նույն գործով կախաղանի միջոցով մահվան էին դատապարտվել մայիսի 7-ին: Դատարանի որոշումն ավելի ուշ հաստատման էր ուղարկվել երկրի բարձրագույն մուֆթիին:
Եվս երկու մեղադրյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ երկուսը ստացել են ազատազրկման տարբեր ժամկետներ:
Կատարի օգտին լրտեսություն անելու գործով մեղադրվում էին 11 մարդ` այդ թվում և Մուրսին: Դատական գործընթացը տևել է ավելի քան երեք տարի: