Բաժիններ՝

ԿԲ-ն գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» կանոնները

Կենտրոնական բանկի խորհուրդը  հունիսի 7-ի նիստում գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Վերաձևակերպվել են «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 745, «Դրամատուն» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 256, անհատ ձեռնարկատեր Արթուր Դանիելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 708 և անհատ ձեռնարկատեր Հրաչյա Հախվերդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 331 լիցենզիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս