Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 28-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 28-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-23 մ/վրկ արագությամբ:
Երևանի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.70C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.50C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.40C