Բաժիններ՝

Էստոնիան կոչ է անում ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթյան երկրներում

Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը կոչ է արել ավելացնել ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում:

«Մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի մեկական գումարտակի մշտական ներկայություն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում: Այդ զորքերը կարող են որոշակի առումով ենթարկվել ռոտացիայի, նրանք չպետք է ստեղծեն սեփական մշտական օբյեկտներ»,- ասել է Ռիյվասը Die Welt թերթին տված հարցազրույցում:

Միաժամանակ, նա ընդգծել է այդ զորքերի մշտական ներկայությունը: «Ոչ մի խնդիր չպետք է լինի: Զսպումը պետք է լինի նոր նորմա»,- հավելել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացման գործընթացը «ճիշտ ուղղությամբ» է գնում, սակայն անհրաժեշտ են հետագա համաձայնագրեր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում ռազմական ներկայության ավելացման պլանների մասին, հայտնում է korrespondent.net-ը:
Այդ հարցով որոշում պետք է կայացվի հուլիսին՝ Վարշավայի գագաթաժողովի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս