«ԱՄՆ-ն չի կարող խոչընդոտել Ռուսաստանին». Պիոնտկովսկի

«ԱՄՆ ներկայիս աշխատակազմը չի կարող խոչընդոտել Ռուսաստանի գործողություններում Ղարաբաղում: ԱՄՆ-ն չունի ազդեցության լծակներ Ռուսաստանի նկատմամբ և երբ Քերին ու Լավրովը հանդիպում են, Լավրովը ստանում է այն ամենն, ինչն իրեն պետք է, նա այդ խոսակցության մեջ հանդես է գալիս, որպես «առաջատար որձ»:

Տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, դա ամերիկյան դիվանագիտության ամոթն է: Նույնիսկ կատակներ են անում` եթե Լավրովին ու Քերիին թողնեն միևնույն սենյակում չորս ժամով, ապա այդ բանակցությունների ավարտին Ալյասկան կվերադարձվի Ռուսաստանին: Ի՞նչ կարելի է այս իրավիճակում ասել Ղարաբաղի մասին»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ ԱՄՆ-ՌԴ մրցակցությանը:

Նա նշել է, որ խոսակցությունները, թե Ռուսաստանը զիջում է իր դիրքերը, իրականում ցանկալին իրականության փոխարեն մատուցելու փորձ է, ավելին ամերիկյան և ֆրանսիական դիվանագիտության դերակատարությունն ավելացնելու փորձ:

«Բայց մենք տեսնում ենք, որ ամեն օր հրապարակային կերպով պուտինյան Ռուսաստանը Սիրիայում «պարզապես ոտքերն է մաքրում » ամերիկացիների վրա, անելով այն ամենն, ինչ ցանկանում է` ռմբահարում է բնակչությանը, ռմբահարում է այն ապստամբներին, որոնք համագործակցում են Արևմուտքի հետ, ավելին Քերիի ու Լավրովի յուրաքանչյուր հանդիպում   ստորացուցիչ հարցաքննություն է, խնդրանքների տարափ ճնշումներ բանեցնել Ասադի նկատմամբ, որը Մոսկվան չի էլ պատրաստվում անել: Սա է կրեմլյան Մոսկվայի և թույլ, անպաշտպան Օբամա-Քերի աշխատակազմի հարաբերությունների ներկայիս մոդուսը»,-ասել է Պիոնտկովսկին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս