Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է
«Ծնողների հետ երեկ երեկոյան ուշ եմ հանդիպել և նորից խոսել եմ, որ այս պահին ուղղակի անհնար է տեղափոխումը»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով ապրիլին ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների տեղափոխման հարցին:
«Երեկ երեկոյան ուշ ծնողների հետ քննարկել ենք տեղափոխման խնդիրները, ես նորից պնդել եմ, որ այս պահին տեղափոխումն անհնար է և վտանգավոր է՝ առավել ևս վրա հասած բարդությունների պարագային և իրկանացված վիրահատությունից հետո, սակայն նրանք շատ հստակ են իրենց որոշման մեջ: Կարծում եմ՝ մենք պետք է պարզապես օժանդակենք և փորձենք աջակցել նրանց մեթոդաբանական, թղթաբանական, լոգիստիկ տվյալների հետ կապված իրենց ընտրած հիվանդանոցի և բարերարների հետ աշխատանքներում. այն, ինչ արդեն իրականացնում ենք վերջին օրերին»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ, 6 հիվանդի վիճակը կայուն ծանր է գնահատվում: Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: