Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը խոսել է սահմանային վիճակի և հետաքննության մեխանիզմներ մասին

Այս գիշեր սահմանային կրակոցները համեմատաբար քիչ են եղել: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Առաջինը, պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ, և նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնարավորություն կունենան խախտման դեպքում պարզել, թե որ կողմն է խախտել և  նաև թիրախային քննադատություն կատարել: Մենք միշտ կողմնակից ենք եղել դրան, վերջին բանակցությունների ընթացքում կարծես թե խոսք գնաց դրա մասին: Հանրապետության նախագահը բազմաթիվ անգամ կրկնել է, որ մենք կողմնակից ենք և կտեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերում:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից բազմիցս միակողմանի  իրականացվել են նշված միջոցառոումները, այսինքն՝ դադարեցվել են կրակոցները, և խախտումների դեպքում մենք միակողմանի հետաքնննություն ենք անցկացրել և ներկայացրել միջազգային հանրությանը: Կարծում եմ, որ ցանկացած վեճի արդյունքում խաղաղ լուծման համար պայմաններ ստեղծելու իրավիճակը վստահություն ստեղծելն է»:

Խոսելով վերջերս գեներալ Մանվել Գրիգորյանի մասին տարածված տեղկատվությանը նախարարը  ասաց, որ ծանոթ չէ Վահան Բադասյանի հայտարարությանը, որ գեներալը հայհոյել է զինվորներին:

Կարդացեք նաև

Անդրադառնալով օրերս մահացած զինծառայողներից մեկի հոր հայտարարությանը, որ որդին չէր կարող ինքնասպան լինել, փորձել է գողություն կանխել, Սեյրան Օհանյանն ասաց, որ դեպքին տեղյակ է, քրեական գործ է հարուցված, դրանով կզբաղվեն և համապատասխան գնահատական կտան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս