Բաժիններ՝

ԵՊՀ կամավորական ջոկատի ուսանողները կպարգևատրվեն

Ապրիլյան քառօրյա պատերազմը համախմբեց ողջ հայությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ինչպես գիտենք, այդ օրերին առաջնագիծ մեկնող հազարավոր կամավորներին էին միացել նաև ԵՊՀ ուսանողները: Օրեր առաջ՝ Ուսանողական խորհրդի նախագահության նիստի ընթացքում, Նախագահությունը միաձայն որոշում կայացրեց ԵՊՀ ՈւԽ արծաթե հուշամեդալով պարգևատրել ԵՊՀ կամավորական ջոկատին՝ համալսարանական այն ուսանողներին, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին մեկնեցին առաջնագիծ՝ հայրենիքի սահմաններն ավելի ամուր պահելու և թշնամու դեմ մարտնչելու համար:

Հիշեցնենք, որ ամեն տարի ավանդույթ դարձած կերպով ԵՊՀ Ուխ-ի կողմից անցկացվում է «Լավագույն ուսանող» մրցացնակաբաշխությունը, որն այս տարի կրում է «Ուսանող 2016» խորագիրը: Մրցույթային մի քանի փուլերի արդյունքում, յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ուսանող, հաղթահարելով բոլոր փուլերի դժվարությունները, արժանանում է լավագույնի կոչմանը: Ինչպես հայտնում է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, այս տարի մրցույթը ավանդականից կտարբերվի:

«Մրցանակաբաշխությունը նախատեսված էր իրականացնել ԵՊՀ Ուսանողական խորհրդի ծննդյան օրը՝ ապրիլի 14-ին, սակայն բոլորիս հասկանալի պատճառներով հետաձգվեց: Միաժամանակ, փոխվեցին մեր պատկերացումներն ու ընկալումները 2016 թվականի լավագույն ուսանողների ընտրության և պարգևատրման հարցի շուրջ»,- նշում է նա և ավելացնում, որ մերօրյա հերոսը հայ զինվորն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս