Մարտակերտը ծանր հրետակոծության տակ. civilnet.am
Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 3-ին ադրբեջանական զինուժը ավելի քան 30 արկ է նետել: ՍիվիլՆեթի լրագրողներ Թաթուլ Հակոբյանը և Հակոբ Մանուկյանը այդ հրետակոծության ականատեսն են եղել տեղում: Անվտանգության նպատակներից ելնելով նախօրեին տարհանվել են շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը: Մարտակերտցիները ապաստարաններում են: