Արցունքները դրական նշանակություն ունեն
Արցունքները կարող են լինել և՛ երջանկության, և՛ տխրության նշան: Չնայած՝ էմոցիոնալ արցունքներն առավել բարձր մակարդակի սթրես են պարունակում, այնուամենայնիվ, դրանք հանգստացնելու կարողություն ունեն: Հայտնի հոգեթերապևտ Շերոն Մարթինի խոսքերով՝ լաց լինելն ունի մի քանի առավելություն: «Իմ այցելուներին միշտ խորհուրդ եմ տալիս լավ լաց լինել, քանի որ լացը հանում է բացասական էներգիան և թույլ է տալիս՝ նոր, դրական էներգիան կուտակվի»,- ասում է Մարթինը:
Մարթինը ներկայացրել է լացի մի քանի օգտակար հատկանիշներ:
1. Արցունքները սփոփում են. հետաքրքիր է, որ լացը նյարդային համակարգի որոշ հատվածների բարձր ակտիվության հետևանք է, որը հանգստացնում է մարմինը սթրեսային իրադարձությունից հետո, և հանգստացնում է սրտի զարկերը: Ապացուցվել է, որ լացը բարձրացնում է օքսիտոցինի (երջանկության հորմոն) մակարդակը, որն իր հերթին՝ կանխարգելում է կորտիզոլի (սթրեսի հորմոն) արտազատումը: Ի հավելումն, լացը նաև արտազատում է էնդորֆին:
2. Արցունքները հանգստացնում են էմոցիաները. Լացը մեր էմոցիաները կառավարելու միջոց է, որն օգնում է հաղթահարել զգացմունքային ծանրաբեռնվածությունը: Այս դեպքում լացն արթնացնում է մեր պաշտպանական բնազդը: Իրականում, երբ մարդ տեսնում է ինչ-որ մեկին լաց լինելիս, իր մոտ պաշտպանական բնազդ է արթնանում, և նա փորձում է սփոփել դիմացինին:
3. Արցունքները լավացնում են տեսողությունը. աչքի թաղանթը հակված է չորանալու, և այս դեպքում, պատկերները մեր աչքին խամրած են երևում, և սկսում են ի հայտ գալ տեսողական խնդիրներ: Արցունքները լավացնում են տեսողությունը՝ խոնավեցնելով աչքի թաղանթը:
4. Արցունքները մաքրում են աչքերը. Այն փաստի շնորհիվ, որ արցունքները բնական հակաբիոտիկ են, դրանք կարողանում են սպանել ավելի քան 95% բակտերիաներ ընդամենը 5 րոպեում:
5. Դեռևս վաղ 1980-ականներին Մինեապոլիսի բժշկական կենտրոնի բժիշկ հետազոտող Ուիլյամ Ֆեյը պարզել է, որ արցունքի քիմիական բաղադրությունը կախված է դրա պատճառից, օրինակ, էմոցիոնալ արցունքները մեծ քանակությամբ պրոլակտին են պարունակում (սթրեսի հորմոն), մինչդեռ ռեֆլեքսիվ արցունքները 98%-ով կազմված են ջրից:
Որոշ հետազոտությունների համաձայն՝ կանայք 4 անգամ առավել հաճախ են լաց լինում, քան՝ տղամարդիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը