Երբեք եվրոպական այլ ակումբում չեմ խաղա, բացի «Բարսելոնայից». Լիոնել Մեսսի
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/neymar-lionel-messi-luis-suarez-barcelona-granada-la-liga-09012016_bx94wayvodum1lv3hegsh7vgl.jpg)
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր կարիերայի մասին:
«Ես միշտ ասել եմ, որ «Բարսելոնան» իմ տունն է, և, որ ես ցանկանում եմ այստեղ ավարտել կարիերաս:
Բայց ես խոսել եմ եվրոպական կարիերայի մասին: Ես երբեք չեմ խաղա եվրոպական այլ ակումբում, բացի «Բարսելոնայից»:
Բայց ես կցանկանայի խաղալ Արգենտինայում, որովհետև ես շատ փոքր եմ եղել, երբ հեռացել ենք այնտեղից: Ես կցանկանայի իմանալ, թե ինչպես է խաղալն Արգենտինայի առաջնությունում:
Ֆուտբոլում կարող է ամեն ինչ պատահել, բայց ես կասկած չունեմ նրանում, թե ինչ եմ ուզում: Իսկ ես ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում»»,- Մեսսիին է ցիտում Goal.com-ը` հղում կատարելով France Football-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը