Սիսիանցի 2-ամյա տղան միացված է շնչառական ապարատին. նախնական ախտորոշումը` H1N1. news.am
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 12-ի դրությամբ սուր շնչառական վարակով մեկ հիվանդ միացված է արհեստական շնչառական ապարատին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը:
Սիսիանցի 2 տարեկան 9 ամսական երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հունվարի 11-ից:
«Հունվարի 9-ին բերել են երեխային, հարված էր ստացել գլխին: Նրա մոտ հայտաբերվել է սուր շնչառական վարակ ու գանգուղեղի ցնցում: Հայրը հրաժարվել է, որ երեխան հոսպիտալացվի, գրություն է թողել, տարել տուն, ինչից երկու օր հետո երեխան վատացել է, ցնցումներ է ունեցել, գիտակցության կորստով բերել են մեզ մոտ»,- ասել է Լեւոն Գրիգորյանը` նշելով, որ նախնական ախտորոշմամբ` երեխայի մոտ H1N1 տեսակի վիրուս է, ինչը ուղեկցվել է երեխայի գլխուղեղի ցնցումով, այդ պատճառով նրա վիճակը բարդացել է:
Մանրամասներն` այստեղ