Ի վերջո, հողերը «ռակով» հիվա՞նդ են, թե՞ ոչ. վարակը Թուրքիայից է եկել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր կովա Խաչատրյանն օրերս ահազանգել է՝ Արազածոտնի մարզի որոշ համայնքների հողերը, պատգամավորի խոսքերով ասած՝ «ռակով հիվանդացել են»։ Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ մարզի 4-5 գյուղերում ոոոգման ջրի վիճակն աղետալի է, վերջին տարիներին այդ տարածքը սնուցող միակ գետը՝ Գեղարոտը, խիստ աղտոտված է, տարեցտարի գետի ջրով ոռոգվող ավելի շատ հողատարածքներ են շարքից դուրս գալիս.
«Եթե անցած տարի 100 հեկտար էր աղտոտված, ապա այս տարի՝ ավելի շատ, անցած տարի 1 գյուղ էր, այս տարի՝ մի քանի գյուղ, հողերը ռակով հիվանդացել են, որովհետեւ ջրի որակն է այդպիսին։ Ոռոգման ջուրն անցնում է ՀԷԿ-երի խողովակներով, որոնց վերջնամասում դուրս գալով՝ չի հասցնում մաքրվել։ Ոչ թե ՀԷԿ-երն են աղտոտել ջուրը, պարզապես անհրաժեշտ ուսումնասիրություն չի կատարվել, թե որտեղ ջուրը մտցնել խողովակ, որտեղ ջուրը բաց թողնել խողովակից»։
Արազածոտնի մարզի մի բանի համայանքապետեր «Աոավոտի» հետ զրույցում անակնկալի եկան Լյովա Խաչատրյանի հայտարարությունից, նրանք հերքեցին պատգամավորի ասածները, որ իրենց համայնքների հողերն ու կարտոֆիլի բերքը քաղցկեղ հիվանդություն ունեն։ Ընդ որում, նրանք այնպիսի ջանասիրությամբ հերքեցին տեղեկությունը՝ կարծես երբեք այդ մարզում նման խնդիր չի եղել։ Արագած համայնքի կարտոֆիլի դաշտերն էլ ոռոգվում են Գեղարոտ գետի ջրերով, այս համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հորդորեց նման հայտարարություններ անողներին զգույշ լինել եւ խնդրին զգույշ մոտենալ. «Մեր համայնքում նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի, որտեղի՞ց են վերցրել նման տեղեկություն՝ չգիտեմ։ Գյուղում շրջել ենք, նկարել ենք կարտոֆիլը, գյուղացիները մեզ ցույց են տվել, թե ինչ կարգի մթերք ունեն՝ շատ որակով, սիրուն»։
Արագածի համայնքաողետը նույնիսկ վստահեցրեց, որ իրենց մոտ հողի եւ կարտոֆիլի քաղցկեղ չի էլ եղել. «Ես կխնդրեի, որ Լյովա Խաչատրյանը, որը ժամանակին մեր տարածաշրջանի պատգամավորն էր, գար ու տեղում զրուցեր գյուղացիների հետ, մեզ հետ ու մի փոքր տեղեկություն ստանար, նոր էդ կարգի հայտարարություն աներ։ Ամեն մի ոչ ճիշտ հայտարարություն խփում է մեր գրպանին, գյուղացիների գրպանին»։
Չնայած Արագածի համայնքապետը հերքեց, որ իրենց մոտ քաղցկեղի խնդիր է եղել, «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանն էլ վստահեցրեց, որ այս համայնքում նման խնդիր եղել է։ Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզի որոշ համայնքներում հողի ռակի մասին հայտարարությանը, ապա Բերբերյանն ասաց. «Ցավոք սրտի, Հայաստանում ամեն իմացող-չիմացող մարդ կարող է կարծիքներ հայտնել։ Այո, կա ՀԷԿեերի պրոբլեմը, ոոոգման համարայդ ՀԷԿ-երը պիտի վաղուց փակված լինեին։ Շիրակում էլ ունենք այդ խնդիրը, վաղ թե ուշ՝ էդ հարցը պիտի լուծվի, ՀԷԿ-երը պիտի փակել»։
Բերբերյանն ասաց, որ 3 տարի աոաջ միավորումը ահազանգել է հողերի խնդրի մասին. «Խոսքը միայն Արագած գյուղի ձասին է, այստեղ կար այդ հիվանդությունը. սա կարանտինի հիվանդություն է։ Խորհրդատվական աշխատանքներ եղան ձեր եւ պարենի անվտանգության հետ, խորհուրդ տվեցին 3 տարի կարտոֆիլ չմշակել, եթե չմշակեն, այդ հիվանդությունը 3 տարում ինքն իրենով ոչնչանում է»։ «Առավոտի» այն հարցին՝ 3 տարին անցել, է, հիմա վերացե՞լ է այդ հիվանդությունը, Բերբերյանն ասաց. «Որոշ գյուղացիներ էլի շարունակում են իրենց «քաջագործությունները», կարտոֆիլ են ցանում ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք»։ Ի՞նչ ունենք արդյունքում, համայքապետերը հերքում են, որ իրենց մոտ կա նման խնդիր՝ մեր այս հարցին Բերբերյանն ասաց. «Պիտի հանձնաժողով ստեղծվի, գնա էդ տարածաշրջան՝ ստուգի։ Որտեղ հիմնականում ձնհալի միջոցով է ոռոգվում, կարող է տիղմով ժանգոտ լինի ջուրը, որը կարող է, ասենք, մի փոքր փչացնել այգին։ Բայց խոսքը վարակիչ հիվանդության մասին է՝ էդ քաղցկեղը, որը ջրից չի անցնի, հողից եթե անցներ՝ հողը կվարակեր, եթե խոսքը գետի մասին է, նման բան չի կարա լինի»։ Բերբերյանը համոզմունք հայտնեց, որ այդ քաղցկեղը Թուրքիայից է եկել, 3-4 տարի աոաջ Թուրքիայից շատ էժան կարտոֆիլի տնկանյութ է հայտնվել մեր երկրում, որոնցից օգտվել են Արագածոտնի մարզի գյուղացիները.
«Հազար անգամ ասել ենք՝ պատահական մարդկանցից տնկանյութ չառնեն։ էդ Թուրքիայի տնկանյութից է եկել։ Խաչատրյան Լյովան, թե ինչի է այս հարցը բարձրացնում, զարմանում եմ, թող որպես պատգամավոր գնար նախարարություն, պահանջեր կարանտին, ոնց որ մենք թուղթը պատրաստեցինք, ուղարկեցինք, բայց կարանտին չմտցրեցին»։ Ի վերջո, կա՞ քաղցկեղի խնդիր այդ համայնքներում, մարզպետարանն էլ է հերքում՝ մեր այս դիտարկմանը պարոն Բերբերյանը կրկին անդրադարձավ Լյովա Խաչատրյանին ու այդպես էլ չասաց, թե հողում դեռ կա՞ հիվանդություն, թե՞ ոչ. «Հիմա չեմ իմանում, Խաչատրյան Լյովան ի՞նչ ա հիմա ասում, երբ մենք 3 տարի առաջ խնդիրը բարձրացրել ենք, մարդը պիտի հիմնավորված խոսի, ոչ թե օդի մեջ»։ Մեր նույն հարցը կրկնելուց հետո Բերբերյանը վերջապես կարտոֆիլի մասին պատասխան տվեց, բայց վերջում էլի պատգամավորին հիշեց. «Կարծում եմ՝ կարտոֆիլագործությանը լուրջ սպառնալիք չկա, ինքնաբավ ենք, մի փոքր էլ արտահանում կլինի։ Մարդիկ էսօր չհասկանալով՝ աժիոտաժով վնասում են մեր արտահանողներին։ Լյովան Խաչատրյան կարող էր պատկան մարմիններին դիմել, լաբորատոր պատասխանն ունենար, ոնց որ մենք 3 տարի աոաջ արեցինք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: