««Ռեալը» դուրս եկավ փլեյ-օֆֆ և գլխավորում է խումբը` բաց չթողնելով ոչ մի գնդակ. ես ուրախ եմ». Ռաֆայել Բենիտես
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «ՊՍԺ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0):
«Մենք դուրս եկանք փլեյ-օֆֆ և ուրախ ենք դրա համար: Թիմը դառնում է ավելի լավը. վերադառնում են վնասվածքներ ստացած ֆուտբոլիստները: Ավելի ուժեղ կդառնա, երբ վերադառնան բոլորը:
«ՊՍԺ»-ն գերազանց թիմ է, և ես ուրախ եմ, որ մենք հաղթեցինք:
«Ռեալը» գլխավորում է խումբը` բաց չթողնելով ոչ մի գնդակ: Դա դրական պահ է, որովհետև մենք լուրջ մրցակիցներ ունեինք: Այս խաղի արդյունքն ավելի արժեքավոր է դարձնում Փարիզի հանդիպման արդյունքը (0:0):
Մարսելո՞ն: Երբ այդքան հանդիպում ես անցկացնում, վնասվածք ստանալու ռիսկը մեծանում է: Նրա բախտը չբերեց»,- ասել է Բենիտեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը