Բաժիններ՝

Հարկավոր են իրատեսական քայլեր փախստականների խնդիրների լուծման համար. Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդ

Փախստականների խնդրով հարկավոր է զբաղվել հավասարաչափ հիմունքով ու համակարգված կերպով: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված կոմյունիկեում:

«Միջազգային հանրությունը փախստականների խնդիրների լուծման համար որոշում որոնելիս պետք է անի ավելի կոնկրետ ու ռեալիստական քայլեր: Դա մեծ խնդիր է Եվրոպայի ու ողջ աշխարհի համար: Կա նաև անհրաժեշտություն, որ այդ աղետով զբաղվեն հավասարաչափ ու համակարգված հիմունքով»,- ասված է կոմյունիկեում:
Խորհուրդը նաև քննարկել է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն այնտեղ շարունակվող ռազմական գործողությունների համատեքստում ու անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի օդային սահմանի խախտման դեպքերին:

«Կատարվել է Ռուսաստանի ու Իրանի քաղաքականության գնահատում՝ կապված այդ տարածաշրջանի իրադարձությունների հետ»,- ասվում է կոմյունիկեում:
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է որոշումը՝ շարունակել պայքարը ԴԱԻՇ-ի ու «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության դեմ:

Խորհրդի աշխատանքը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս