Ամենասեքսուալ տղամարդիկ իռլանդացիներն են, իսկ կանայք` հայուհիները
Ծանոթությունների և ճանապարհորդությունների միջազգային MissTravel կայքը հարցում է անցկացրել իր 110 հազար այցելուների շրջանակում այն հարցի վերաբերյալ, թե որ ազգության ներկայացուցիչներին են նրանք համարում ամենասեքսուալներն աշխարհում:
Ամենակրակոտ տղամարդիկ են ճանաչվել իռլանդացիները (հայտնի ներկայացուցիչներից է Ջեյմի Դորնան), իսկ ամենասեքսուալ կանայք համարվում են հայուհիները (խոսքը գնում է Քարդաշյանների ընտանիքի ամենահայտնի ներկայացուցչի մասին):
Ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում ընդգրկվել են նաև Ավստրալիայի, Պակիստանի, Ամերիկայի, Անգլիայի, Շոտլանդիայի, Իտալիայի, Նիգերիայի, Դանիայի և Իսպանիայի ներկայացուցիչները:
Իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանակում առաջատար դիրքեր էին զբաղեցնում Բարբադոսի, Ամերիկայի, Կոլումբիայի, Անգլիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆիլիպինների, Բուլղարիայի և Լիբանանի գեղեցկուհիները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը