Փերինչեքը հաղթեց Շվեյցարիային, բայց պարտվեց Հայաստանին. tert.am
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի քիչ առաջ հրապարակեց Դողու Փերինչեքի գործով վճիռը, ըստ որի՝ շվեյցարական դատարանը սխալ է վարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով, սակայն Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ մի շարք ձևակերպումներ վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին, այսինքն՝ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ստրասբուրգում գտնվող թղթակիցը` նշելով, որ համաձայն ՄԻԵԴ-ի որոշման՝ Շվեյցարիայի դատարանների՝ Փերինչեքի դեմ հրապարակած դատավճիռը հակասում է խոսքի ազատության իրավունքին:
Դատավորները որոշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական
համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում։