Բաժիններ՝

Հատուկ ծառայությունները հեռակառավարմամբ ղեկավարում են սմարթֆոնները. Սնոուդեն

Սմարթֆոնների օգտատերերը գրեթե ոչինչ չեն կարող անել այն բանի համար, որ թույլ չտան հատուկ ծառայություններին «լիարժեք մատչում» ստանալ իրենց հեռախոսներին, ասել է ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը:

Նա BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի վարչությունը (GCHQ) հնարավորություն ունի կոտրել հեռախոսներն առանց օգտատիրոջ իմացության:

Սնոուդենի խոսքով՝ GCHQ-ն կարող է մատչում ստանալ հեռախոսին՝ դրա վրա ուղարկելով կոդավորված տեքստային հաղորդագրություն, ինչից հետո հատուկ ծառայությունները կարող են լսել այն ամենը, ինչ տեղի է ունենում սմարթֆոնի շուրջը, ինչպես նաև լուսանկարներ անել:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Սնոուդենի հայտարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս