Բաժիններ՝

Կլոպը մոտ է «Լիվերպուլը» գլխավորելուն, այլ ոչ թե «Բավարիան». Տանկրեդի Պալմերի

Եվրոպական ԶԼՄ-ները, հղում անելով Տանկրեդի Պալմերիին, հայտնել էին, որ Յուրգեն Կլոպը պատրաստվում է գլխավորել «Բավարիան»: Իրականում, սակայն, լրագրողը դա նկատի չի ունեցել:

«Կլոպը մոտ է «Լիվերպուլը գլխավորելուն, այլ ոչ թե «Բավարիան»: Եթե ինչ-որ մեկը սխալ է մեկնաբանել իմ խոսքերը, ապա դա իմ խնդիրը չէ»,- թվիթերում գրել է Պալմերին:

Հիշեցնենք, որ «կարմիրների» ղեկավարները մոտակա օրերին կքննարկեն Անգլիայում գերմանացու աշխատելու հնարավորությունը: Հայտնի է դարձել, որ Յուրգեն Կլոպն ինքը համաձայն է գլխավորել «Լիվերպուլը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս