Ֆրանսիայի Ռիվիերայում ջրհեղեղի հետևանքով կան բազմաթիվ զոհեր
Ֆրանսիայի հարավում փոթորկոտ եղանակի պատճառով զոհվել է նվազագույնը 16 մարդ, ևս 3-ը համարվում է անհետ կորած, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուժեղ քամին ու անձրևը դարձել են ջրհեղեղի պատճառ ու հանգեցրել են էլեկտրականության խափանումների:
Անտիբ քաղաքից ոչ հեռու գտնվող ծերանոցում 3 տարեց է խեղդվել ջրհեղեղի հետևանքով:
Կաննում ջրի ուժգին հոսանքը դարձել է 1 կնոջ մահվան պատճառ:
Մի քանի մարդ էլ զոհվել է ստորգետնյա ավտոկայանատեղիում:
Կաննի փողոցները դեռ լի են ջրհեղեղի քշած ավտոմեքենաներով:
Շրջանի գլխավոր ավտոմայրուղին փակ է, ինչպես նաև բազմաթիվ երկաթուղային ճանապարհներ:
Հազարավոր տներ զրկվել են էլեկտրականությունից: Հիդրոօթերևութաբանների խոսքով՝ այսօր 2 ժամում տեղացել է 175 միլիմետր տեղում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհակալություն է հայտնել փրկարարներին ու ցավակցել զոհերի հարազատներին:
Նիցցայում 2 օրում տեղացել է տարեկան տեղումների մոտ 10% տոկոսը:
Բրագ գետը դուրս է եկել ափերից ու լցվել ափամերձ քաղաքներն ու գյուղերը: