«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Արթուր Աղաբեկյանն է
Անցած շաբաթվա վերջին հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Տաուշի մարզի բազմաթիվ բնակավայրերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով նախկինում չկիրառած զինատեսակներ, ինչի արդյունքում զոհվեցին 3 խաղաղ բնակիչներ: Ղարաբաղաադրբեջանական սահմանին նույնպես լարվածությունն աճել է: Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հենակետի հրետակոծության հետևանքով զոհվեց 4 հայ զինծառայող: Ի՞նչ խնդիր է ադրբեջանական կողմը լուծում նման քայլերով, որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հետ: