Դիմակներ չոր մաշկի համար
Մաշկի հաճախակի խնամքը հաճախ հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում: maskifase կայքը ներկայացնում է բնական միջոցներով պատրաստված մի քանի դիմակներ, որոնք կօգնեն հոգ տանել չոր մաշկի մասին: Եթե ցանկանում եք հասնել լավագույն արդյունքի, ապա այս դիմակները պետք է օգտագործել կանոնավոր կերպով:
Ընդհանուր խորհուրդներ
Դիմակներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հիշել, որ`
- Դիմակը տարածում են նախապես մաքրած դեմքին:
- 15-20րոպե հանգիստ պետք է պառկել, աչքերին խոտաբույսերի թուրմի թրջոցներ դնել:
- Մաքրել դիմակը սովորական ջրով՝ սառը կամ տաք:
Այս տեսակ դիմակները չոր մաշկին պետք է դնել շաբաթը մեկ անգամ: Յուրաքանչյուր կին գիտի, որ կարևոր է նաև պարանոցի խնամքը:
Լինում է, որ հաճախ որոշ կանանց մոտ մաշկը շատ չոր է, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում մաշկն անընդհատ մաքրել տնական պատրաստված լոսյոններով՝ բացառելով ջրային լվացումները:
Մեղրով դիմակ
100գ մեղրը, 100գ ձիթայուղն ու ձվի 2 դեղնուցը հարել: Ստացված խառնուրդից մի փոքր մաս քսել դեմքին և թողնել մնա 15-20 րոպե: Ապա բամբակով և տաք ջրով մաքրել դիմակը դեմքից: Այս դիմակը կարող եք պահել մի քանի օր: Դիմակն օգտագործվում է չոր, գրգռված մաշկի համար՝ հարթեցնելու նորահայտ կնճիռները:
Սպիտակուցային դիմակ
Ձեզանից կպահանջվի միայն ձվի սպիտակուց: Դիմակը տարածելուց առաջ դեմքը մաքրեք քսուքով և միայն 3-5 րոպե հետո տեղադրեք դիմակը: Ձվի սպիտակուցը հարեք՝ մինչև փրփուրանման զանգված ստանալը, ապա զանգվածը քսեք դեմքին և պարանոցի վերին հատվածին: Դիմակին կարող եք նաև մի փոքր մեղր ավելացնել: Սպիտակուցը դեմքի վրա վերածվում է թաղանթի: Այս դիմակը հրաշալի է լայնացած ծակոտիների և կնճիռների դեպքում:
Լոբով դիմակ
Լոբին թրջեք և եփեք, ապա քերեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Խյուսին մի փոքր ձիթայուղ կամ ձիթապտղի յուղ և կես կիտրոնի հյութ ավելացրեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին և 15-20 րոպե անց մաքրեք տաք ջրով:
Բանանով դիմակ
Բանանը տրորեք, ավելացրեք մի փոքր ձիթայուղ կամ ձիթապտղի յուղ: Քսեք դեմքին, թողեք մնա 20-25 րոպե, լվացեք տաք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը