Երևանում «Infinity»-ն բախվել է «Mazda»-ին, ապա՝ պարեկային ծառայության ավտոմեքենային. կա տուժած
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Infinity», «Mazda» և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

