Ոչ մի խոշոր hակամարտություն չի կարող լուծվել առանց Անկարայի մասնակցության․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի խոշոր հակամարտություն՝ Մերձավոր Արևելքից մինչև Ռուսաստան-Ուկրաինա դիմակայություն, չի կարող լուծվել առանց Անկարայի մասնակցության։

«Այսօր բոլորը՝ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները, ճանաչում են իրականությունը. բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ Թուրքիան է։ Նրանք պետք է ընդունեն դա։ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն՝ ոչ մի տեղ իրավիճակը չի կարող վերահավասարակշռվել առանց Թուրքիայի։ Թուրքիան վստահելի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. այն արտահանում է խաղաղություն և կայունություն», – ընդգծել է Էրդողանը։

Նա հավելել է, որ երկիրը դառնում է համաշխարհային տերություն իր արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, պաշտպանական արդյունաբերության և տնտեսության շնորհիվ։

«Նախկինում ասում էին, որ Թուրքիան հեռանում է Արևմտյան դաշինքից, որ նրա առանցքը տեղափոխվում է դեպի արևելք, որ Թուրքիան մի կողմ է մղվում։ Սակայն այս ամենը սխալ դուրս եկավ։ Մենք՝ նրանք, ովքեր ճիշտ կողմում էինք, ապացուցեցինք, որ ճիշտ ենք», – նշել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031