8 բան, որ պետք է ասել ծնողներին կյանքում գոնե մեկ անգամ
Մեզ համար ծնողներից թանկ և հարազատ մարդիկ չկան: Բացի կրթությունից ծնողները մեզ տալիս են այն, ինչը յուրաքանչյուր մարդու երջանկության հիմքն է. սեր, հոգատարություն, ջերմություն և աջակցություն: Երբեմն մենք այնքան ենք տարվում գործով, որ մոռանում ենք նրանց ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, կամ ասել, թե որքան շատ ենք մենք նրանց սիրում և գնահատում: Բայց երբեք ուշ չէ նրանց հայտնել Ձեր զգացմունքների մասին:
1. Ես մտածում եմ Ձեր մասին ամեն օր: Անգամ, երբ ես շատ զբաղված եմ, ես միշտ մտածում եմ Ձեր մասին: Դուք իմ կյանքի մասնիկն եք:
2. Ես անկեղծորեն շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Դուք ինձ համար արել եք:
Ես գնահատում եմ Ձեր յուրաքանչյուր բարի արարքը, որովհետև ես գիտեմ, որ Դուք ինձ շատ եք սիրում:
3. Ես աշխարհում ամենաշատը Ձեզ եմ սիրում: Ես փորձում եմ այս մասին ասել, պարզապես բառերը չեն կարող հաղորդել, թե որքան շատ եմ Ձեզ սիրում:
4. Ես գիտեմ, որ Դուք շատ բան եք զոհաբերել հանուն Ձեր երեխաների: Ոչ մի վայրկյան չկասկածեք, որ ես գնահատում եմ Ձեր յուրաքանչյուր զոհաբերությունը` հանուն իմ բարեկեցիկ կյանքի:
5. Ես լավ մարդ եմ դարձել Ձեզ նման ծնողների շնորհիվ:
Դուք սովորեցրել եք ինձ սիրել, պայքարել, հավատալ, լինել կայուն: Ես այնպիսին չէի լինի, ինչպիսին հիմա եմ, եթե ինձ տրված լինեին այլ ծնողներ:
6. Ես Ձեզ շատ եմ կարոտում:
Ես միշտ կարոտում եմ տունը և երևակայում եմ, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե ես ընտանիքիս ավելի մոտ ապրեի:
7. Ես երազում տեսնում եմ մղձավանջներ, որտեղ կորցնում եմ Ձեզ: Ուզում եմ իմանաք, թե որքան թանկ եք ինձ համար:
8. Ես հրաժեշտ չեմ տա, կասեմ պարզապես՝ «մինչ հանդիպում»: Ես միշտ էլ կմնամ կայուն և հաստատակամ մարդ, բայց ես առաջվանը չեմ լինի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը