Թբիլիսիի նախկին քաղաքապետը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման
Վրաստանում դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատապարտել է չորսուկես տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիգի Ուգուլավան ընդդիմության աչքի ընկնող ղեկավարներից էր, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհը:
Թբիլիսիի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել պետական միջոցների յուրացման մեջ:
Անձամբ Ուգուլավան հայտարարել է, որ դատավճիռը քաղաքական ենթատեքստ ունի: Վերջինս պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գիգի Ուգուլավան ազատ էր արձակվել Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճից երկրի Սահմանադրական դատարանի որոշումից օրեր անց, որը դատարանը վճռել էր, որ անձը 9 ամսից ավելի նախնական կալանքի տակ գտնվելու իրավունք չունի:
Ուգուլավան իրավապահների կողմից ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին՝ ժամը 06.00-ին, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Կիև: