Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին` Քանաքեռավան գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 DO 707 պետհամարանիշով (վարորդ` 1961 թ. ծնված Հ. Հ.) և «Միտցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի 34 QM 205 պետհամարանիշով (վարորդ` 1981 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն` հրաժարվել է հոսպիտալացումից: