Հունգարիան ներգաղթյալների հոսքի պատճառով փակել է Բուդապեշտի կայարանը
Հունգարիան փակում է Բուդապեշտի գլխավոր կայարանը: Պատճառը երկիր ներգաղթյալների հոսքն է, ովքեր սպասում էին ցանկացած գնացքի՝ դրանով Ավստրիա կամ Գերմանիա հասնելու համար:
Բուդապեշտի գլխավոր երկաթուղային կայարանում ներկայում հարյուրավոր ներգաղթյալներ են հավաքվել: Իշխանությունները հրաման են արձակել վերջիններիս կայարանից տարհանման մասին՝ կապված ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է LifeNews-ը:
Ըստ Reuters-ի՝ նախօրեին մի քանի հարյուր ներգաղթյալներ, ովքեր գտնվում էին Բուդապեշտի երկաթուղային կայարանի մոտ գտնվող ճամբարներում, կարողացել էին նստել հարևան եվրոպական երկրների ուղևորվող գնացքներ: