Զանգվածային կրճատումներ ադրբեջանական արդյունաբերությունում
Ադրբեջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտը՝ Սումգայիթի տեխնոլոգիական պարկը, բախվել է ֆինանսական խնդիրների ու զանգվածաբար ազատում է իր աշխատակիցներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Տեղեկությունների համաձայն՝ մի քանի գործարան, որ ընդգրկվել են արդյունաբերական համալիրի մեջ, արդեն կասեցրել է իր գործունեությունը:
Աշխատակիցների խումբը, որը բողոքում էր աշխատավարձերի ուշացման դեմ, կրճատման անվան տակ աշխատանքից հեռացվել է գործարաններից: Դրանից հետո աշխատակիցների ցույցերը դադարել են:
Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Azenco ձեռնարկությունում, որը զբաղվում է էներգետիկ ու մի շարք ենթակառուցվածքային օբյակտների շինարարությամբ:
Աշխատատեղերի կրճատումները աշխատակիցները բացատրում են նոր պետպատվերների բացակայությամբ:
Ներկայում իրենց աշխատանքը դադարեցրել են նաև երկու արդյունաբերական հսկաներ՝ Սումգայիթի ալյումինի ու խողովակների գործարանները: