Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ 5 հատիկ սալոր ենք ուտում
Սալորը հայտնի է՝ որպես բնական մուլտիվիտամին, սակայն շատերն այն կանոնավոր օգտագործելու սովորություն չունեն:
Explorehealthyfood կայքը ներկայացրել է մի քանի դրական փոփոխություններ, որոնք կզգաք ձեր օրգանիզմում, եթե օրական 5 հատ սալոր ուտեք:
Մեկ սալորը պարունակում է 84% ջուր, 0.6% պրոտեին, 10% կարբոհիդրատներ, 2.1գ մանրաթելեր: Ի հավելումն՝ սալորն ունի ցածր կալորիականություն և մեծ քանակությամբ վիտամիններ A, C և E, կալցիում, մագնեզիում և կալիում: Եթե օրական 5 սալոր ուտեք, ահա թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմում:
1. Կիջնի արյան մեջ շաքարի մակարդակը- Սալորն ունի ցածր կարբոհիդրատային ինդեքս, ինչը նշանակում է, որ ան կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնում 2-րդ տեսակի շաքարախտի ռիսկը:
2. Կլավանա հիշողությունը- Եթե օրական 5սալոր ուտեք, կազատվեք ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից, որոնք ազդում են հիշողության վրա:
3. Կպաշտպանեք սիրտը- Մեկ թարմ սալորը պարունակում է 113 գր կալիում՝ հանքանյութ, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը՝ այսպիսով նվազեցնելով սրտի կաթվածի ռիսկը:
4. Կլավացնեք և կպաշտպանեք մարսողական համակարգը- Սալորը հրաշալի միջոց է մարսողությունը լավացնելու համար: Ամբողջ տարի սալոր ուտելու համար, դրանք թրջեք եռացրած ջրի մեջ և սառեցրեք սառցախցիկում:
5. Կամրացնեք ոսկորները- Ֆլորիդայի և Օկլահոմայի համալսարաններում հետազոտություններ են անցկացրել, որոնց մասնակցել են 2խմբի կանայք, հետազոտությունը տևել է 12 ամիս: Խմբերից մեկի կանայք օրական 100գ սալորի չիր են կերել, իսկ մյուս խմբի կանայք՝ 100 գ չորացրած խնձոր: Երկու խմբերն էլ փորձարկման ընթացքում ստացել են կալցիումի և վիտամին D-ի հավելումներ: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ սալորը դրական ազդեցություն ունի ոսկորների աճի և ամրության վրա:
6. Կլավացնեք տեսողությունը- Սալորը շատ կարևոր է աչքերի համար: Ֆիտո սննդարար տարրերը, որոնք առկա են սալորի մեջ, նվազեցնում են մակուլադիստրոֆիայի առաջացման ռիսկը, հիվանդություն, որը հանդիպում է հիմնականում մեծահասակների մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը