Բաժիններ՝

Որոնք են աշխարհի ամենահզոր տնտեսությունները. CNN Money

CNN Money-ն ներկայացրել է աշխարհի 10 ամենահզոր տնտեսությունների տասնյակը՝ 2003-ից 2020թթ. համար։ Տնտեսություննեերը գնահատվել են երկու առանձին չափանիշներով՝ ըստ համախառն ներքին արդյունքի մեծության և ըստ տնտեսական աճի տեմպի։

Ինչպես երևում է գծապատկերից՝ խոշորագույն տնտեսությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որի ՀՆԱ-ն 2015 թվականին կկազմի 18.1 տրիլիոն դոլար։

Երկրորդ տեղում Չինաստանի տնտեսությունն է՝ 11.2 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ Եռյակը եզրափակում է Ճապոնիան՝ 4.2 տրիլիոն դոլարով։

Խոշորագույն տնտեսությունների տասնյակում են Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Իտալիան և Կանադան։

Կարդացեք նաև

GPD-15

Ուշագրավն այն է, որ Ռուսաստանը առաջին տասնյակում չկա։ 2011-2014թթ. ՌԴ-ն այս ցանկի 9-10-րդ տեղերում էր, սակայն 2015-ին անհետացել է։ Պատճառը, թերևս, կանխատեսումներն են, որ Ռուսաստանի տնտեսությունը այս տարի անկում է ունենալու։

Մեր ռազմավարական գործընկերը խոշորագույն տնտեսությունների առաջին տասնյակում կհայտնվի լավագույն դեպքում 2020 թվականին՝ 2.1 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։

GPD-20

Նշենք, որ առաջիկա տարիների պատկերը ներկայացնելիս CNN Money-ը հիմնավել է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների վրա։

2020 թվականին, ըստ CNN Money-ի ներկայացված տարբերակի, առաջատարները չեն փոխվի՝ ԱՄՆ և Չինաստան։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մեծությունը 2020-ին կկազմի 22.5 տրիլիոն դոլար, որը երկու անգամ գերազանցում է 2003 թվականի մակարդակը։

Ինչ վերաբերում է տնտեսական աճի տեմպին, ապա առաջատարը Հնդկաստանն է։ 2015 թվականին այս երկրում տնտեսական աճի տեմպը կկազմի 7.5%։ Աճի տեմպով երկրորդ տեղում Քաթարն է (7.1%), երրորդում Չինաստանը (6.8%)։

Growth-15

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս