Արարատի մարզում շտապօգնության ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ

Արարատի մարզի Կանաչուտ գյուղում շտապօգնության ավտոմեքենան, որն այդ պահին հիվանդ էր տեղափոխում, բախվել է երկաթե սյանը, կա երկու վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29–ին` ժամը 22։40–ի սահմաններում։

Վթարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են Արտաշատի ԲԿ։

Ոստիկանության քննչական վարչությունում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորների ինքնությունը պարզվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031