Բաժիններ՝

Հյուրանոցներն ավելացել են, փողը՝ նվազել

2014 թվականի վերջին Հայաստանում հաշվվել է 268 հյուրանոց և հյուրանոցային հանգրվան, որից 89-ը՝ Երևանում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի համեմատ հյուրանոցների թիվն աճել է 39-ով կամ 17%-ով (այդ թվում՝ Երևանում հյուրանոցների թիվն աճել է 14-ով կամ 18.7%-ով)։

Սակայն հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների աճի ֆոնին բավականին տարօրինակ է դիտվում ոլորտի հասույթի կտրուկ անկումը։ Այսպես, 2014 թվականին ՀՀ հյուրանոցային տնտեսության ոլորտի հասույթը կազմել է 24.9 մլրդ դրամ՝ 2013 թվականի 51.3 մլրդ դրամի դիմաց։ Եկամուտները կիսով չափ կրճատվել են։ Իսկ Երևանում հասույթը կրճատվել է 57.6%-ով՝ 41.9 մլրդ դրամից հասնելով 17.7 մլրդ դրամի։

Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին հյուրանոցային տնտեսության հասույթը աստղաբաշխական աճ է ունեցել։ Հանրապետության մասշտաբով հյուրանոցային տնտեսության հասույթը աճել էր 2.6 անգամ (19.5 միլիարդ դրամից հասնելով 51.3 մլրդ դրամի)։ Իսկ մայրաքաղաքի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթը աճել էր 3 անգամ՝ 13.9 մլրդ դրամից հասնելով 41.9 մլրդ դրամի։

Ընդ որում, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին ունեցել ենք զբոսաշրջիկների 11.3% աճ՝ 2013-ի համեմատ, իսկ հյուրանոցային ծառայությունների գնանկում նախորդ տարվա ընթացքում չի գրանցվել։ Այսինքն՝ հյուրանոցային բիզնեսի եկամտաբերության անկումը բացատրելը բավականին բարդ է։

Կարդացեք նաև

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս