Ո՞ւմ է պարգևատրել ԼՂՀ ոստիկանության պետը

Ընթացիկ տարվա հուլիսի 2-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ ընդունել է ոստիկանության պաշտոնաթող մայոր Կամո Պողոսյանին և ոստիկանության մարմիններում երկարամյա անբասիր ծառայության համար պարգևատրել ԼՂՀ ոստիկանության պատվոգրով ու հուշանվերով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արդեն իսկ հաճելի ավանդույթ դարձած` ոստիկանության պետի կողմից ոստիկանության պաշտոնաթող ծառայողների պարգևատրումը ոչ միայն արածը արժևորելու, այլև իրավակարգի պահապանների ծառայությանը նվիրման և եռանդի նոր լիցքեր հաղորդելու յուրահատուկ դրսևորում է:

Տեսանյութեր

Լրահոս