Բաժիններ՝

«ՀԷՑ-ի պարտքը չի ձևավորվել նաիրիտցիների աշխատավարձերը վճարելու հաշվին, դա աբսուրդ է». «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ ՀԷՑ-ի պարտքը ձևավորվել է նաև այն պատճառով, որ կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց, որ դրանից ավելի «աբսուրդ» ինֆորմացիա չկա:

«Այսինքն՝ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում են, որպեսզի «Նաիրիտի» պարտքերը վճարե՞ն: Այդպիսի հիմար ինֆորմացիա ես չէի սպասում, որ կարող է լինել»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ «Նաիրիտի» պարտքերը երբևէ չեն տրվել ՀԷՑ-երի հաշվին, ՀԷՑ-երից երբեք գումար չեն վերցրել «Նաիրիտին» տալու համար:

Նրա խոսքով՝ եթե «Նաիրիտին» գումար են տրամադրել էներգետիկ համակարգից, դա հիմնականում եղել է Երևանի ՋԷԿ-ից, ու այդ գումարներն էլ տրվել են՝ որպես փոխառություն. «Դա մեզ նվեր չի տրվել, դա տրվել է՝ որպես պարտք, որի վրա գալիս են տոկոսներ, և այդ պարտքը պետք է անպայման վերադարձվի: Հիմա էլ «Նաիրիտի» աշխատավարձի վճարման համար ժողովրդից փող հավաքելը որևէ կապ չի կարող ունենալ»:

Նա նաև տեղեկացրեց, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած այսօրվա երթին նաիրտիցիները մասնակցելու են. «Քանի որ, բացի նրանից, որ մեր յուրաքանչյուրի գրպանին է խփելու էլեկտրաէներգիայի թանկացումը, դա տնտեսությանն է խփում, առաջին հերթին՝ «Նաիրտին» է խփում, էլեկտրաէներգիայի գինը բարձրացնել, նշանակում է՝ «Նաիրիտի» վերագործարկումը ևս մեկ անգամ դնել կասկածի տակ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս