Ադրբեջանին զենք վաճառելով`Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ պարիտետի սկզբունքը. Նիկոլայ Բորդյուժա

«Վաճառելով սպառազինություն Ադրբեջանին`Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ պարիտետը»,- այսօր Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով հարցին` Հայաստանն անհանգստացած է` ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառում իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հակառակորդին:

Նա հերթական անգամ հստակեցրեց, որ Ռուսաստանի ղեկավարությունը, հաշվի առնելով կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Ավելին, նրա հավաստիացմամբ, նման բոլոր ինդիվիդուալ որոշումների կայացման դեպքում այս սկզբունքն է ընդունվում, որպես առանցքային: «Ռուսաստանը զենք է վաճառում ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին»,-ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս