Բաժիններ՝

Արեգակնային ակտիվության վնասակար հետևանքները

Արևապսակի զանգվածների ժայթքումները՝ Արեգակնային համակարգի ամենաէներգետիկական պայթյունները, իրենցից ներկայացնում են մեծածավալ խոտորումներ, որոնք ձևավորվում են արևապսակի հետ և կապված են արեգակնային բռնկումների և արեգակնային էներգետիկական մասնիկների երևույթների հետ։ Արեգակի նման աստղերից ստացված Կեպլերի ընթացիկ տվյալները վկայում են, որ էներգետիկական բռնկումների և արեգակնային հարակից արևապսակի զանգվածների ժայթքումների առաջացման հաճախականությունը կարող է 1500 տարիների ընթացքում հասնել 1 անգամի:

Այն հարցին, թե երկրային կյանքի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ արևապսակի զանգվածների ժայթքումները և հարակից արեգակնային էներգետիկական մասնիկները, ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի (GSFC) աշխատակից Վլադիմիր Հայրապետյանը պատասխանեց, որ Երկրի մագնիսոլորտի վրա կատարվել են այնպիսի արևապսակի զանգվածների ժայթքումներ, որ ամպի մագնիսական փոխազդեցության ժամանակային կախում ունեցող եռաչափ, համընդհանուր մագնիսահիդրոդինամիկական սիմուլյացիա է։ Վ․ Հայրապետյանը հավելեց, որ իրենք հաշվել են խոտորված մագնիսոլորտի գլոբալ կառուցվածքը, և ստացվել է բաց-փակ մագնիսական դաշտի եզրերի լայնությունը։

Sona 36 (1)

Գիտնականն ամփոփեց, որ երկրի մթնոլորտում արեգակնային էներգետիկական մասնիկների երևույթներով է պայմանավորված օզոնի քայքայման արդյունավետությունը, և մեր հասարակության և երկրային կյանքի վրա դրանց հետևանքները հաշվարկելու համար օգտագործում են ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի երկչափ մթնոլորտային կոդը:

Կարդացեք նաև

Sona 36 (1)

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս