Բաժիններ՝

Ինչ է պահանջել ՀՀԿ-ն Ռոբերտ Նազարյանից

«Մենք խմբակցության փակ նիստ արեցինք, որ ինքներս հասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀԿ խմբակցության անցկացրած փակ նիստի մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված մի քանի խնդիր կա, որոնցով և՛ նախարարությունը, և՛ Ռոբերտ Նազարյանը, և՛ պատգամավորները մտահոգ էին. «Ասացին, որ իրենք այնտեղ են տեսնում հարցի պատասխանը, որ եղած գումարները նպատակային չեն օգտագործվել: Առաջնայինն այսօր տեխնիկական վերազինման հարցն է, և, եթե այսօր մենք իրենց հարցնենք՝ այսքան փող ենք տալիս, դուք հետագայում դեպի զարգացման կգնա՞ք, էլ չի՞ լինի այդ ամեն ինչը, նրանք չեն կարող այդ հարցին պատասխանել»:

Խոսելով սակագնի թանկացման անխուսափելիության մասին՝ Լ. Ալեքսանյանն ասաց, որ դա կորոշի Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը. «Մենք քաղաքական գնահատական պետք է տանք: Հանձնաժողովի առջև խնդիր դրվեց, որ օբյեկտիվ գնահատականներ տրվեն, և այն ծախսերը, որոնք առաջնային չեն, հանվեն: Ռոբերտ Նազարյանից՝ որպես իշխանություն, մենք պահանջեցինք, որ այն ծախսերը, որոնք տեխնիկական վերազինման հետ կապված չեն, հանվեն հայտից, ու ինքը հենց այդպես էլ անելու է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս