Բաժիններ՝

Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործի քննությունը տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն

Մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Քրեական գործը մինչ այդ քննվում էր Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում: Հ. Զաքարյանը, ով աչքի շրջանում մարմնական վնասվածք էր ստացել, տուժող է ճանաչվել:

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված էր. «Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ.Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաեւ այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ.Զաքարյանին  աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք»:

Նշենք նաև, որ Սյունիքի մարզի դատախազի քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խուլիգանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս