«Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հանդեպ ՌԴ-ի դիրքորոշումը ցավալի է. Յոհաննես Հահն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը ցավում է Ռիգայում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» առաջիկա գագաթաժողովի հանդեպ Ռուսաստանի արձագանքի կապակցությամբ և Մոսկվային հրավիրում է գործընկերության:

Այս մասին հայտարարել է ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հահնը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հանդեպ Մոսկվայի արձագանքը կլինի կոշտ ու սկզբունքային, և որ այդ հանդիպումն ունի ակնհայտ հակառուսական ուղղվածություն:

Դրա հետ կապված՝ Հահնը հայտարարել է. «Ես մի փոքր մտահոգ եմ նման հայտարարության համար, քանի որ Ռիգայի գագաթաժողովը ցույց կտա, որ հնարավոր են բարեկամական ու խաղաղ հարաբերությունները: Մենք Ռուսաստանին հրավիրում ենք մասնակցել այդպիսի հարաբերություններին՝ պահպանելով միջազգային օրենսդրությունը»:

Ռիգայում «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովն անցկացվելու է մայիսի 21-22-ին:

Տեսանյութեր

Լրահոս