Էրդողանի այցը բախումներ է առաջացրել Գերմանիայում
Russia Today-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնել է Գերմանիայի Կարլսրուե քաղաք՝ ելույթ ունենալու համար Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների առջև:
Ընդգծվում է, որ Էրդողանի ելույթից առաջ բախումներ են գրանցվե նրա համակիրների ու հակառակորդների միջև: Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:
Սակայն Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն արտասահմանաբնակ թուրքերի համար մեկնարկել է մայիսի 8-ին և ավարտվելու է մայիսի 31-ին: Գերմանիայում առաջին օրը քվեարկությանը մասնակցել է 4800 Թուրքիայի քաղաքացի: