Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Լիբիայի ափերի մոտ թուրքական բեռնանավի վրա կատարված հարձակումը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Լիբիայի ափերի մոտ թուրքական Tuna-1 բեռնանավի վրա կատարված հարձակումը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ Թուրքիան կոչ է անում գտնել ու պատժել մեղավորներին: Ընդգծվում է, որ թուրքական բեռնանավը Լիբիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ինչպես ցամաքից, այնպես էլ՝ օդից:
Հարձակման հետևանքով զոհվել է նավապետի օգնականը, գնդակոծության ժամանակ վիրավորվել են նավի անձնակազմի մի շարք անդամներ: Թուրքական նավը հարձակման է ենթարկվել Թոբրուքին մոտենալիս՝ քաղաքից 13 մղոն հեռավորության վրա: