Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է խորհրդարանում կուսակցությունների մանդատների թիվը
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընթացիկ տարվա մայիսի 10-ի հերթական նիստում ամփոփվել են 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները ու կայացվել որոշումներ 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ ընտրական օրենսգրքի դրույթների հաշվառմամբ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընթացիկ տարվա մայիսի 18-ին կհրապարակի համամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների անվանական ցուցակը: