ԼՂՀ ԿԸՀ. Նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 5 կուսակցություն

ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը «Ազահ Հայրենիք» կուսակցությունն է:

Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ ներկայացնելով մայիսի 3-ին կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Արզումանյանի խոսքով, ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցած 7 կուսակցությունների օգտին քվեարկել է 68 915 ընտրող: Նրանցից 32 623-ը քվեարկել է «Ազատ Հայրենիք»-ի օգտին (47,35 տոկոս), «Ազգային վերածնունդի» օգտին քվեարկել է 3709 ընտրող (5,38 տոկոս), Արցախի ժողովրդավարական կուսակցության օգտին 13105 ընտրող (19,1 տոկոս), ԼՂ կոմկուսի օգտին՝ 1136 ընտրող (1,65 տոկոս), «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության օգտին՝ 591 ընտրող (0,86 տոկոս), ՀՅԴ-ի օգտին՝ 12965 ընտրող (18,81 տոկոս) եւ «Շարժում 88»-ի օգտին՝ 4777 ընտրող (6,93 տոկոս):
Արզումանյանը նշել է, որ ըստ նախնական արդյունքների ԱԺ են անցնում 5 ուժեր՝ «Ազատ Հայրենիքը», «Ազգային վերածնունդը», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Շարժում 88»-ը:

Տեսանյութեր

Լրահոս