Բաժիններ՝

Ինչպես են բանտախցում շփվել Գարեգին Չուգասզյանը և Հակոբ Հակոբյանը

Մինչև «Հիմնադիր խորհրդարանի» անդմաներին ազատ արձակելը տեղեկություններ կային, որ վերջիններս խնդիրներ ունեն կալանավորների հետ, քանի որ համաներում չհայատարարելը պայմանավորում էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորված լինելով: Լրագրողներն այսօր ազատ արձակված Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվեցին՝ արդյոք եղե՞լ է նման խնդիր:

«Ոչ նման խնդիր չկա: Փորձեր եղել են նման խնդիրներ ստեղծելու, բայց խնդիրներ չեն ստեղծվել»,- ի պատասխան ասաց Գարեգին Չուգասզյանը: Նա նշեց, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ նույն խցում է եղել: Հարցին, թե ինչպե՞ս է շփվել նրա հետ, Գարեգին Չուգազսյանը պատասխանեց. «Շփվում էինք որպես խցակիցներ: Մեր բոլոր տարբերություններն էլ, ես ասացի, գեղագիտական տարբերություններ են եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս