Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել շինարարության ժամկետների պահպանման նկատմամբ

Մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով մայրաքաղաքում կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ժամկետների պահպանման նկատմամբ, որպեսզի շենքերը շահագործման հանձնվեն հնարավորին շուտ:

«Կառուցվող 4 բազմաբնակարան բնակելի շենքերով մենք, ըստ էության, ամբողջությամբ կլուծենք մինչ 2014 թվականի հունվարի 1-ը Երևանում հաշվառված, քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային բոլոր շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը: Սա, Երևանի զարգացման քառամյա մեր ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը լուծում ենք այս տարի: Հետևեք աշխատանքների ընթացքին, որպեսզի բոլոր շենքերը սահմանված ժամկետներում հանձնված լինեն շահագործման»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Տեսանյութեր

Լրահոս