Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան Վլադիմիր Պուտինին ընդգրկել է «Սավչենկոյի ցուցակում»

Московский комсомолец‎-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան Ազգային անվտանգության ու պաշտպանութան խորհրդի խորհրդով անհատական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է 256 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն: Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանն իր ստորագրությունն է դրել փաստաթղթի տակ:

Պուտինն ընդգրկվել է, այսպես կոչված, «Սավչենկոյի ցուցակում»: Դրանում ընդհանուր առմամբ տեղ է գտել 35 մարդ, որոնց թվում՝ նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Նրանք մեղադրվում են պատգամավոր և օդաչու Նադեժդա Սավչենկոյին Ռուսաստանի տարածքում ապօրինաբար պահելուն այս կամ այն կերպ մասնակցելու մեջ: Ռուսաստանում նրան մեղադրում են լրագրողի սպանությանը մասնակցելու մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը Գերագույն ռադային խորհուրդ էր տվել պատժամիջոցներ սահմանել Վլադիմիր Պուտինի, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև՝ Ալեքսանդր Բորտնիկովի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս