Հյութ՝ օրգանիզմից ծանր մետաղները դուրս բերելու համար
Այնպիսի ծանր մետաղները, ինչպիսիք են կադմիումը, կապարը, ուրանը և ալյումինը, կարող են ներթափանցել օրգանիզմ սննդի, ջրի և օդի միջոցով: Այս թույները կարող են բազում առողջական խնդիրների պատճառ դառնալ: Եթե ատամնաբույժի մոտ եք եղել, պատվաստվել եք կամ ծովամթերք կերել, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք ներթափանցել են ձեր օրգանիզմ:
mindbodygreen.com-ը գրում է, որ շատ կարևոր է մաքրել օրգանիզմն այդ թույներից: Կարող եք մաքրել օրգանիզմը սննդարար ուտելիքների, բանջարեղենային հյութերի, բնական հավելումների, քրտնելու միջոցով:
Լավագույն միջոցներից մեկը կանաչ բանջարեղենի հյութն է: Այս հյութը լի է մաքրող մթերքներով, որոնք լավացնում են լյարդի աշխատանքը, մաքրում օրգանիզմը ծանր մետաղներից:
Բաղադրություն
- 2 փոքր ճակնդեղ
- 4 բաժակ կտրատած կաղամբ
- 2 բաժակ կտրատած նեխուր
- 1 միջին վարունգ
- կես լայմ
- 1 փունջ մաղադանոս
- 1 փունջ համեմ
- 5 սմ կոճապղպեղ
- 1-2 թ/գ չիայի սերմեր (պարտադիր չէ)
Բոլոր բաղադրիչները լվացեք, լցրեք հյութաքամիչի մեջ (բացառությամբ՝ չիայի), ստացված հյութին ավելացրեք չիայի սերմերը և թողեք թրջվեն այդ հյութի մեջ 10 րոպե: Եթե հյութը շատ խիտ է եղել, քամեք: Չիայի սերմերը ջուրը ներծծող մանրաթելեր են պարունակում, ինչն էլ այդ զանգվածը դարձնում է գելանման զանգած, և հենց այս գելն էլ ներծծում է մարսողական համակարգի տոքսինները՝ օգնելով օրգանիզմին ինքնուրույն մաքրվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը